«Նոա»-ն խոշոր հաշվով զիջեց «Չելսի»-ին

Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 3-րդ տուրում Երևանի «Նոան» «Սթեմֆորդ Բրիջում» մրցեց Լոնդոնի «Չելսիի» հետ։ 

Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 8 անպատասխան գնդակ ուղարկեց «Նոայի» դարպասը։

Դուբլ ձևակերպեցին Ժոաու Ֆելիշը, Կրիստոֆեր Նկունկուն։ Մեկ գոլով աչքի ընկան Թոսին Ադարաբիոյոն, Մարկ Գիուն, Աքսել Դիսասին և Միխայիլ Մուդրիկը։

«Նոան» ցավալի պարտությունով ավարտեց իր մրցելույթը Լոնդոնում։ Հաջորդ տուրում «Նոան» Երևանում կհյուրընկալի իսլանդական «Վիկինգուրին»։ Խաղը կկայանա նոյեմբերի 28-ին։

Հավելենք, որ մրցաշարի շրջանակում կայացած 3 խաղերից հետո «Նոան» 3 միավորով 28-րդ տեղում է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print