Կամրջին բախվել են բեռնատարներ. կա տուժած

Փրկարարները KamAZ մակնիշի բեռնատարի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Նոյեմբերի 7-ին, ժամը 17։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու բեռնատար ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի. առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են KamAZ (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1990 թ․) և Shacman (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1958 թ․) մակնիշների բեռնատարները․ KamAZ մակնիշի բեռնատարը կողաշրջվել է և առկա է վառելիքի արտահոսք։

Փրկարարները KamAZ մակնիշի բեռնատարի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print