Իրանը նախապատրաստվում է «Դեպի Երուսաղեմ» զորավարժությանը

Այս զորավարժության ընթացքում կիրականացվեն տարբեր գործողություններ՝ զգայուն կենտրոնների պաշտպանություն, թշնամու ներթափանցման դեմ պայքար և մարտավարական վարժանքներ՝ ներքին և արտաքին անվտանգության պահպանման համար։ 

Իրանը պատրաստվում է նոյեմբերի 19-20-ը Լորեստան նահանգում անցկացնել «Դեպի Երուսաղեմ» զորավարժությունը՝ 30,000 զինծառայողի մասնակցությամբ: Զինտեխնիկայի տեղակայումն արդեն սկսվել է, հայտնում է lorestan.iribnews.ir կայքը:

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» կազմավորման ուժերի մասնակցությամբ զորավարժության նպատակն է գնահատել և կատարելագործել հնարավոր սպառնալիքներին դիմակայելու մարտավարական նախապատրաստություններ, բարձրացնել «Բասիջ»-ի
պաշտպանունակությունը:

Այս զորավարժության ընթացքում կիրականացվեն տարբեր գործողություններ՝ զգայուն կենտրոնների պաշտպանություն, թշնամու ներթափանցման դեմ պայքար և մարտավարական վարժանքներ՝ ներքին և արտաքին անվտանգության պահպանման համար։ 

Զորավարժությունը կոչված է ցույց տալու «Բասիջ»-ի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժն ու պատրաստակամությունը պաշտպանելու Իրանի բնակչությանը տարբեր իրավիճակներում և սպառնալիքներին դիմակայելու հարցում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print