Սյունիքում ռուսագետների որակավորման դասընթացներ են անցկացվել

Դասընթացներն անցկացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

 Սյունիքի մարզում ռուսագետների որակավորման դասընթացներ են անցկացվել։ Այս մասին տեղեկացնում է Երևանում Ռուսական տունը:

Դասընթացները վարել է պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Ֆոկինը՝ Ռոսսոտրուդնիչեստվոյի հրավերով: Հայտնի մասնագետի մեթոդը հիմնված է ասոցիատիվ-պատկերային մտածողության վրա, որը թույլ է տալիս այլ տեսանկյունից նայել գրականությանը և հետաքրքրել առցանց ունկնդիրներին։

«Դասը պետք է այնպես անցկացնել, որ երբ աշակերտը տուն վերադառնա, միանգամից գիրք վերցնի ձեռքը։ Կարևոր չէ` ինչ գիրք: Եվ սկսում ես մտածել, թե ինչպես վարակել նրանց, ցնցել, շշմեցնել: Իհարկե, այս ամենը կառուցված է ակադեմիական սկզբունքների վրա։ Հեղինակն արդեն ամեն ինչ հորինել է, պետք չէ փորձել ինքնուրույն ինչ-որ բան անել։ Ես պարզապես փնտրում եմ ստեղծագործությունների գաղտնի իմաստները, ծածկագրեր եմ տալիս երեխաներին»,- ասել է Ֆոկինը։

Դասընթացներն անցկացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print