Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Զ․ Խ․-ն (ծնված 1997 թ.), Ա․ Ա․-ն (ծնված 2017 թ.) և Ռ․ Ա․-ն (ծնված 2022 թ.) ինքնուրույն տարհանվել են։
Նոյեմբերի 8-ին, ժամը 08:01-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է Կոթի գյուղի 7-րդ փողոցի տներից մեկը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Զ․ Խ․-ն (ծնված 1997 թ.), Ա․ Ա․-ն (ծնված 2017 թ.) և Ռ․ Ա․-ն (ծնված 2022 թ.) ինքնուրույն տարհանվել են։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:05-ին, մարվել՝ 10:00-ին: Այրվել է տունը (մոտ 180 քմ)՝ գույքով։