«Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովից հետո Իրանի դեսպանն ու Սյունիքի մարզպետը ճեպազրույցի ընթացքում պատասխանել են լրագրողների մի շարք հարցերի: Դրանք վերաբերում էին Հայաստան-Սյունիք-Իրան անվտանգային հարցերին ու հաղորդակցային ուղիներին, տնտեսական փոխադարձ շահերին, Կապանի օդնավակայանի կարևորությանը:
