Հայաստանը բարձր է գնահատում Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության վերաբերյալ․ ՀՀ փոխարտգործնախարար

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը Իրանում հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, տեղեկությունը փոխանցում է  Mehr գործակալությունը:

Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի՝ վերջերս Հայաստան կատարած այցին՝ Հայաստանի փոխարտգործնախարարը հանդիպման ժամանակ նշել է, որ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսի գրասենյակի բացումը բեկումնային էր երկու երկրների հարաբերությունների ընդլայնման գործընթացում։։

Մնացական Սաֆարյանը նաև բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային և կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության եւ նրանց միջազգային սահմանների անփոփոխ կարգավիճակի վերաբերյալ:

Մատնանշելով Իրանի և Հայաստանի միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար առկա կարողություններն ու ենթակառուցվածքները՝ նա ընդգծել է ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ հետամուտ լինելու և ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։

Ամիր Աբդոլլահիանն իր հերթին գոհունակություն է հայտնել երկու բարեկամ և հարևան երկրների միջև սերտաճող հարաբերությունների կապակցությամբ։

Նա նաև Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը երկու երկրների համար գործնական և կարևոր քայլ համարեց՝ առևտրային փոխանակումները մեծացնելու և տնտեսական հարաբերություններում բարենպաստ հեռանկարի հասնելու ուղղությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print