Սյունիքում, Վայոց ձորում և Գեղարքունիքում նախատեսվում են ստեղծվել ապաստարաններ և ճամբարներ

ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը հադիպել է ՄԱԿ-ի Փախստականների գործակալության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Ալմազ Բուրկուտովին, տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Հանդիպման սկզբում նախարարի տեղակալն ողջունեց Ա.Բուրկուտովի նախաձեռնությունը նշյալ հանդիպման կազմակերպման հարցում և շեշտեց ԱԻ նախարարության պատրաստակամությունը համագործակցության բարելավման, նոր առաջարկների և ծրագրերի քննարկման հարցում:

Անդրադառնալով սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի սրացումներին՝ Ա.Բուրկուտովը նշեց, կազմակերպությունը ցուցաբերել է պարենային և ոչ պարենային օգնություն:

Ըստ հաղորդագրության Բուրկուտովը նշել է, որ փորձագետները զբաղվում են տեղահանվածների իրավունքների պաշտպանությամբ,ապաստարանների և ճամբարների ստեղծմամբ, դրանց ճիշտ համակարգմանն ու կառավարմանն ուղղված միջոցառումների իրականացմամբ։

Նշվում է նաև, որ առաջիկայում նախատեսվում են հանդիպումներ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզպետարանների հետ՝ հասկանալու ապաստարանների կարիքների առումով ինչ աջակցություն է հնարավոր ցուցաբերել:

Անդրադառնալով Արցախյան ներկայիս փախստականներին, և ներկայացնելով այս տարում և հաջորդ տարվա առաջին 2 ամիսների ընթացքում 300-400 ընտանիքներին հատկացվող օգնությանը, նա հավելեց, որ ապագայում ընդլայնելով իրենց համագործակցության ոլորտները կարող են խոսել արտակարգ իրավիճակներին արձագանքելու պատրաստվածության մասին:

Կողմերը քննարկել են նաև Արտակարգ իրավիճակների և ոստիկանության միավորման արդյունքում հաջորդ տարում նոր նախարարության ձևավորմանը, ինչպես նաև Կարմիր Խաչի Հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և Յունիսեֆ-ի հետ ակտիվ համագործակցության արդյունքում սահմանամերձ մարզերում թվով 2 ապաստարանների նախագծերին առնչվող հարցեր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print