Իրանն արձագանքել է Թրամփի դեմ մահափորձին առնչություն ունենալու մեղադրանքներին

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային անհիմն է համարել ԱՄՆ-ի կառավարության պաշտոնյաների դեմ մահափորձ իրականացնելու փորձերին Թեհրանի ենթադրյալ մասնակցության մեղադրանքները՝ դրանք անվանելով «իսրայելական դավադրություն»։

Այս մասին հաղորդում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Telegram ալիքում։

Հիշեցնենք, որ հաղորդել էինք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Իրանը պատրաստվում էր սպանել Թրամփին:

«ԻՀՊԿ 51-ամյա գործակալ Ֆարհադ Շաքերիին հանձնարարվել էր ծրագրել Դոնալդ Թրամփի սպանությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print