Կրակոցներ են հնչել Արարատի մարզում, կա 2 զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ նոյեմբերի 8–ին` ժամը 22։20-ի սահմաններում, հրազենային վիրավորումով «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացու դի։
Ահազանգով կրակոցների վայր մեկնած իրավապահները տեղում՝ Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բակում, հայտնաբերվել են որսորդական հրազենից կրակված մոտ 10 պարկուճ, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, և արնանման հետքեր։