Պուտինը առանձին հանդիպում կունենա Փաշինյանի հետ

Երևանյան այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է առանձին հանդիպում անցկացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկությունը փոխանցում է Sputnik Արմենիան՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի զրույցը լրագրողների հետ։

Ռուսաստանի նախագահը Հայաստանի մայրաքաղաք կայցելի նոյեմբերի 22-ին՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթաժողովին։

Հիշեցնենք` նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը, Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու հարցը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print