Ռուս մարմնամարզուհին որոշել է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո

Ռուսաստանի հավաքականի կազմում խմբային վարժություններում ռիթմիկ մարմնամարզության աշխարհի 2014 թվականի չեմպիոն Ալեքսանդրա Սեմենովան միջազգային մրցումներին պատրաստվում է ներկայանալ Հայաստանի դրոշի ներքո:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են 26-ամյա մարզուհու մայրն ու մարզիչը՝ Վիկտորյա Թեքելը:

Սեմենովան 26 տարեկան է: Նա 2014 թվականին երեք գնդակով և երկու ժապավենով խմբային վարժություններում դարձել է աշխարհի չեմպիոն։ Մարզուհին նաև 2014 թվականի Եվրոպայի առաջնության ոսկե և արծաթե մեդալակիր է: 2015 թվականին դուրս է մնացել Ռուսաստանի հավաքականի գլխավոր թիմից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print