Գորիսի պատվիրակությունը մասնակցում է Վիենում անցկացվող միջոցառումներին

Ֆրանսիայի Վիեն քաղաքում մեկնարկել է Հայաստանյան օրեր մշակութային միջոցառումների շարքը, որի շրջանակներում կազմակերպվել են մի շարք մշակութային միջոցառումներ։ Գորիսի քույր քաղաք Վիենում անցկացվող միջոցառումներին մասնակցում է Գորիսից ժամանած պատվիրակությունը։

Միջոցառումների շարքում կարևորվել է աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմի դիտմանը ներկա էին Վիենի քաղաքապետ Թիերի Կովակսը, փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը, ինչպես նաև բազմաթիվ ֆրանսիացի պաշտոնյաներ և հյուրեր։

Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են հայ-ֆրանսիական բարեկամության հարցեր՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Ֆրանսիայում հայ մշակույթի և արվեստի տարածման կարևորությանը։ Փոխայցելության շրջանակներում նախատեսվում է քննարկել նաև հետագա համագործակցության հեռանկարային ուղղությունները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print