Երևանում կրոկոց է հնչել, որի հետևանքով կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ նոյեմբերի 9-ին, ժամը 22։20-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանություն «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել։ Բժիշկները հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել հրազենային վնասվածքով քաղաքացի։
«Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 31-ամյա Կարեն Քալանթարյանն է»,-գրում է կայքը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ երիտասարդը հրազենային վնասվածքը ստացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում։
Ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակցի կամ մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։