Չինական ընկերությունը ներկայացրել է իր առաջին մարդանման ռոբոտին

«Ռոբոտներն արդեն ինտեգրված են ամենօրյա գործունեության մեջ և օգտագործվելու են ներքին ծրագրերում, ինչպիսիք են գործարանները և խանութները»։

Էլեկտրական մեքենաներ արտադրող չինական Xpango-ն գնում է ամերիկյան Tesla ապրանքանիշի ճանապարհով՝ ներկայացնելով իր առաջին մարդանման ռոբոտը, գրում է Interesting Engineering-ը։

AI Day 2024 միջոցառմանը XPENG-ը ներկայացրել է իր առաջին Iron ռոբոտին: Ռոբոտն 60-ից ավելի հոդ և ազատության 200 աստիճան ունի և օգտագործում է արհեստական ​​ինտելեկտով աշխատող էլեկտրական մեքենաների տեխնոլոգիան։

Ընկերության տվյալներով, Iron ռոբոտն արդեն ակտիվորեն օգտագործվում է ավտոմոբիլների արտադրության գծերում՝ օգնելով ապագա P7+ EV-ի հավաքմանը։

«Ռոբոտներն արդեն ինտեգրված են ամենօրյա գործունեության մեջ և օգտագործվելու են ներքին ծրագրերում, ինչպիսիք են գործարանները և խանութները», – ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print