Բրազիլիայում ավարտվել է շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը

Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Ալեքս Սահակյանը 11 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը: Այս տարիքային խմբում Արսեն Դավթյանը վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 23-րդ հորիզոնականը։

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Սոնա Կրկյաշարյանը վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը:

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Գոռ Ասկանազյանը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 47-րդ հորիզոնականը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print