Շոլցը մտադիր է զրուցել Պուտինի հետ

Այո, ես պատրաստվում եմ պատեհ պահին խոսել ՌԴ նախագահի հետ, բայց ես դա չեմ անի միակողմանիորեն։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու իր մտադրությունը, սակայն հայտարարել է, որ մտադիր չէ դա անել առանց գործընկերների հետ համաձայնեցնելու։

«Այո, ես պատրաստվում եմ պատեհ պահին խոսել ՌԴ նախագահի հետ, բայց ես դա չեմ անի միակողմանիորեն։ Դա ենթադրում է բազմաթիվ շփումներ, շատերի հետ բանակցություններ, որոնք ես վաղուց չեմ վարում»,- ասել է նա ARD.հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հարցին՝ երբ կարող է տեղի ունենալ այդ հեռախոսազրույցը՝ Շոլցը պատասխանել է․ «Առաջիկայում»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print