Պուտին-Թրամփ հեռախոսազրույցն ապատեղեկատվություն է. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի և Թրամփի միջև խոսակցությունը, որի մասին վերջերս գրել էր Washington Post թերթը, չի եղել, դա կեղծ տեղեկություն է:

Հիշեցնենք, որ Washington Post-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր հինգշաբթի Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին։

Ըստ պարբերականի՝ կողմերը քննարկել են Ուկրաինայի պատերազմը, Թրամփը Պուտինին կոչ է արել խուսափել Ուկրաինայում էսկալացիայից և հիշեցրել է Եվրոպայում ամերիկյան ուժերի զգալի ռազմական ներկայության մասին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print