Հ-46 /Մ-9/-Տաթև- /Մ-2/ ճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-46 /Մ-9/-Տաթև- /Մ-2/ ավտոճանապարհի կմ16+580-կմ16+640 հատվածում կատարվելու են պայթեցման աշխատանքներ, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Պայթեցման աշխատանքների պատճառով նոյեմբերի 12-ի ժամը 12.00-ից մինչև նոյեմբերի 13-ը՝ ժամը 12.00, վերը նշված ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Վարորդները փակ ճանապարհահատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print