Ապօրինի ծառահատման դեպք Սյունիքում

Սյունիքի մարզի պարեկները նոյեմբերի 10-ին ժամը 14-ի սահմաններում Մեղրի-Շվանիձոր ճանապարհին ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ 53» մակնիշի մի մեքենա:

Պարզվել է, որ մեքենան բարձված է մոտ 8 խմ փայտով: Մեղրիի բնակիչ 56–ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print