Փարիզը պատրաստվում է Ազգերի լիգայի շրջանակներում ընդունել Ֆրանսիայի և Իսրայելի հավաքականների հանդիպումը: Կիրականացվեն անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ. իշխանությունները կներգրավեն 4 հազար ոստիկանի։
Հանդիպումը տեղի կունենա Ամստերդամում՝ բռնություններից մեկ շաբաթ անց:
2500 իրավապահ կտեղակայվի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի շրջակայքում, 1500-ը՝ ամբողջ Փարիզում:
Հանդիպմանը ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ֆրանսիայի առաջնորդի շրջապատում նշել են, որ այդպիսով նա մտադիր է «եղբայրության և համերաշխության ազդանշան ուղարկել հակասեմականության անթույլատրելի գործողություններից հետո, որոնք տեղի են ունեցել Ամստերդամում կայացած խաղից հետո»: