171 նոր ավտոբուսներն արդեն Հայաստանում են, մաքսազերծում են: Իսկ մայրաքաղաքի երթուղիները մինչև նախորդ շաբաթավերջ՝ նախատեսածից 318-ով պակաս շարժակազմ է սպասարկել, բայց այդուհանդերձ, ուղեվարձի վճարման նոր կանոններով, այսինքն ՝ 100 դրամանոց մետաղադրամի պարտադիր առկայությամբ, էլեկտրոնային կամ թղթային քյուառ կտրոնով վճարմամբ շարունակվում է ավելի շատ գումար հավաքագրվել։
