14-ամյա երեխան «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ դպրոցից տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նոյեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա, ով հայտնել է, որ դպրոցում վայր է ընկել ։

Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը «Ուսում» դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ է։

Պարզվել է նաև, որ նա նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, դպրոցում դասամիջոցի ժամանակ պտտաձողի վրա կատարել է վարժություն, սակայն, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել և ստացել «սուր զուգակցված, փակ գանգուղեղային, ողնաշար-ողնուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում» մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print