Ներքին Հանդի բնակիչները զրկվել են գերազմանատուն գնալուց, վերևից դիտարկում են, վտանգավոր է․ գյուղապետ

Ներքին Հանդի գերեզմանատունը շարունակում է մնալ Ադրբեջանի ԶՈւ ուղիղ նշանառության տակ. վերևից դիտարկում են, վտանգավոր է։ Տեղեկությունը փոխանցում է MediaHub.am-ը։

Ներքին Հանդի գյուղապետ՝ Խաչատուր Բաղդասարյան

Սյունիքի մարզի Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանը լրատվական կայքի հետ զրույցում մասնավորապես նշել է․ «Մարդիկ գերեզմանատուն չեն այցելում, բայց այդ ուղղությամբ չեն կրակել։ Առհասարակ, երկար ժամանակ է՝ չեն կրակում, հանգիստ է։ Սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո, իհարկե, կրակոցներ եղել են, շատ լուրջ բան չի եղել․ օր, ժամ հիմա չեմ հիշում»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն են՝ 207 զոհ, ավելի քան 20 գերեվարված և 293 վիրավոր։ Բացի այդ, հայկական կողմը կորցրել է տասնյակ հեկտարներով տարածք, ինչպես նաև բազմաթիվ բնակավայրերում բնակֆոնդի ու ենթակառուցվածքների ավերածություններ կան։ Ռազմական գործողությւոնների հետևանքով ադրբեջանական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն են 79 զոհ և 282 վիրավոր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print