Գազայում 2023թ. հոկտեմբերից զոհվել է ավելի քան 320 հումանիտար աշխատող. ՄԱԿ

Հումանիտար կազմակերպությունների առնվազն 322  աշխատակից զոհվել է Գազայի հատվածում 2023թ. հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պահից։ Այս մասին տեղեկացրել է օկուպացված պաղեստինյան տարածքներում ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցչությունը։

Զեկույցում ընդգծվել է, որ Գազա բավականաչափ քանակությամբ հումանիտար բեռների առաքման նպաստավոր պայմաններ նախկինի պես չկան։ Ինչպես նշվել է, ձմռան մոտենալու հետ կապված՝ անկլավ հումանիտար օգնության առաքումը, մասնավորապես պարենի, հագուստի, վառելիքի, ինչպես նաեւ կազմակերպության ժամանակավոր տեղակայման վայրերի համար անհրաժեշտ բեռների, մնում է խիստ կարեւոր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print