Կապան համայնքում 2020-ին մանր և խոշոր անասունների թիվը 7920 էր: Պատերազմից հետո` աստիճանաբար նվազելով, այս տարի հասել է 5335–ի։ Սահմանամերձ Եղվարդում տասնյակ տարիներով անասնապահությամբ զբաղվող Վազգեն Դավթյանը`չնայած խնդիրներին, վստահ է ՝ հողին ամուր կպած մարդը անպայման պիտի իր ներդրումն ունենա գյուղի զարգացման գործում։
