Բաքվում կայացել է Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի ղեկավարների հանդիպումը։ Դրա ընթացքում նախագահները համաձայնագիր են ստորագրել երեք երկրների կառավարությունների միջև Կասպից ծովի երկայնքով կանաչ էներգիայի զարգացման և փոխանցման գործում ռազմավարական գործընկերության մասին։
«Նախագիծը նաև կկապվի Սև ծովի հատակի երկայնքով էներգետիկ մալուխին», – ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Պետությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև «Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունների միջև կանաչ էներգիայի զարգացման և փոխանցման ոլորտում համագործակցության գործադիր ծրագրի» ստորագրման արարողությունը։