BRICS-ը համագործակցության կազմակերպություն է ու ներառում է կարևոր երկրներ, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 25% -ը։
Թուրքիան BRICS-ից առաջարկ է ստացել դառնալ գործընկեր պետություն, միավորման ասոցացված անդամ․ հայտնել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը։
«BRICS-ը համագործակցության կազմակերպություն է ու ներառում է կարևոր երկրներ, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 25% -ը։ BRICS-ի ժողովրդականությունը մեծանում է: Ինչ վերաբերում Է BRICS-ին Թուրքիայի անդամակցությանը, մեզ առաջարկվել է ասոցացված անդամակցություն։ Կառույցին անդամակցելը Թուրքիային զգալի օգուտ կբերի համաշխարհային բոլոր կարևոր հարթակների հետ համագործակցության տեսանկյունից», – Բոլաթի խոսքը մեջբերել է Haber հեռուստաալիքը։
Նախարարը հիշեցրել է, որ Կազանում BRICS-ի վերջին գագաթնաժողովում դիտարկվել են Թուրքիայի և մի շարք այլ երկրների հայտերը․
«Ինչպես հասկանում ենք, մեզ առաջարկում են գործընկերոջ կարգավիճակ։ Ընդ որում, խոսք չկա այն մասին, որ Հնդկաստանը վետո կդնի մեր անդամակցության վրա», – հավելել Է Բոլաթը։