Կապանում զգալի գնաճ է դիտվել

Հոկտեմբերին որևէ բեկումնային իրադարձություն ՀՀ և համաշխարհային տնտեսությունում չի դիտվել։

Ըստ ՎԿ տվյալների` 2024թ․ հոկտեմբերին գնաճը Հայաստանում և ՀՀ խոշոր քաղաքներում հաստատվել է հետևյալ մակարդակում․

2024թ․ հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Կապանում՝ 2․5%Գյումրիում՝ 2․2% և Եղեգնաձորում՝ 2%։

2024թ․ հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ ամենախոր գնանկումն արձանագրվել է Աշտարակում՝ 0,1%։

2024թ․ հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ ՍԳԻ փոփոխություն չի դիտվել Հրազդանում և Գավառում։

Ուսումնասիրենք 2024թ․ հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ամենաբարձր գնաճ և ամենախոր գնանկում արձանագրած ոլորտները ինչպես ողջ ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ գլխավոր քաղաքներում․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տրանսպորտի ոլորտում գնաճը ՀՀ-ում կազմել է 6․8%։  Ամենամեծ գնաճն արձանագրվել է

  • Եղեգնաձորում՝10․8%,
  • Իջևանում՝9․6%,
  • Արտաշատում՝8%,
  • Գավառում՝7․7%։

Կրթության բնագավառում հոկտեմբերին գնաճը կազմել է 7․8%։ Զգալի գնաճ է դիտվել`

  • Իջևանում՝13․7%,
  • Կապանում՝10.3%,
  • Վաղարշապատում՝9․9%,
  • Գավառում՝9․8%։

Կրթության ոլորտում միակ գնանկումը նկատվել է Հրազդանում՝ -1․2%։

2023թ. հոկտեմբերի համեմատ այս հոկտեմբերին ամենախոր գնանկումը նկատվել է տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման ոլորտում՝ 2․9%։

Վերջինիս մասով գների ամենամեծ անկումը նկատվել է`

  • Երևանում՝-4․5%,
  • Վանաձորում՝ -5․1%,
  • Կապանում՝ -2․8%,
  • Հրազդանում՝ -2․4%։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գներում ամենամեծ աճը դիտվել է Գյումրիում՝ 3․4%։

Աղբյուր՝ banksnews.am

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print