- Հաղորդումներ
- Աշխարհ
- Առողջապահություն
- Քաղաքականություն
- Տնտեսություն
- Հասարակություն
- Իրավունք
- Հետաքննություն
- Բանակ
- Լեռնային Ղարաբաղ
- Արտակարգ դրություն
- Մարզեր
- Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
- Սփյուռք
- Մշակույթ
- Սպորտ
- Տարածաշրջան
19:1513 Նմբ, 2024
Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն
Ե՛վ պաշտոնական Բաքուն, և՛ պաշտոնական Երևանը բոլոր մակարդակներում և իրավիճակի կարգավորման տարբեր փուլերում բարձր են գնահատել Ռուսաստանի միջնորդական դերը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա մենք էլ էինք դժգոհ դրա աշխատանքից։ Մենք այն շատ ավելի էինք քննադատում, հատկապես այն բանից հետո, երբ այնտեղ արևմտականները սկսեցին արգելափակել աշխատանքը և բացահայտ արտահայտեցին այդ դիրքորոշումը։ Այն դրականը, որ կար Մինսկի խմբում, հիմնականում հիմնված էր ռուսական մշակումների վրա։ Դրանք արտացոլվել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ պայմանավորվածություններում, որոնք երկու մայրաքաղաքները նույնպես բարձր են գնահատել»,-ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Մինսկի խումբը 2022 թվականի փետրվարին դադարեց գործել հենց արևմտյան երկրների պատճառով, որոնք, ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի, տրամադրված էին ոչ թե խնդրի կարգավորմանը, այլ՝ քաղաքականացմանը, սեփական շահերին: Մինչդեռ Ռուսաստանն իր ներդրումն է ունեցել թե՛ խմբի աշխատանքին, թե՛ ընդհանուր առմամբ իրավիճակի կարգավորմանը, և այդ ներդրումը երկու երկրում բազմիցս գնահատվել է ամենաբարձր մակարդակով։
«Այնտեղ, որտեղ դրականն էր, մենք խոսում էինք դրականի մասին, որտեղ սկսեց բացասականը գերակշռել, սկսեցինք խոսել այն մասին, որ խումբն այլևս չի աշխատում, նրա գործունեությունն արհեստականորեն արգելափակվում է, իսկ հետո արևմտականներն այն ուղղակի արգելափակեցին։
Կան տարբեր պատմական պահեր, տարբեր իրավիճակներ ու ենթատեքստեր։ Ինձ թվում է, որ ակնհայտ է Ռուսաստանի միջնորդական դերը, և դա բարձր են գնահատել թե Բաքուն, թե Երևանը: Այն արձանագրված է պատմական տարբեր փուլերում նրանց արած հրապարակային հայտարարություններում»,- հավելել է Զախարովան։