Ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստան է այցելել 203,810 զբոսաշրջիկ

Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել Ռուսաստանին (ընդհանուրի 43%), Վրաստանին (11%) և Իրանին (7%):

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստան էկոնոմիկայի նախարարությունը։ 

Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին Հայաստան այցելել է 203,810 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 195,396-ի համեմատ։

Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել Ռուսաստանին (ընդհանուրի 43%), Վրաստանին (11%) և Իրանին (7%):

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print