նոյեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Կապան Մ2 ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին Scania մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
