Իսպանիայում հեղեղները շարունակվում են

Մահացու անձրևները վերադառնում են Իսպանիա: Վալենսիայում 220 մարդու կյանք խլած և համատարած ավերածություններ առաջացրած ջրհեղեղից երկու շաբաթ անց հարվածի տակ է հայտնվել հարավային Մալագա նահանգը:

Տեղական իշխանություններն աղետի մասին նախազգուշացումներ են ուղարկել բնակիչներին և Գուադալորս գետի մոտ ապրող 3000 մարդու խնդրել լքել իրենց տները: Նահանգում փակ են դպրոցներն ու խանութները:

Օդերևութաբանները զգուշացնում են, որ եղանակային նոր հարձակումից կարող են տուժել նաև Իսպանիայի մյուս շրջանները, մասնավորապես՝ Վալենսիան և Բալեարյան կղզիները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print