🎥Ֆրանսիա-Իսրայել ֆուտբոլային հանդիպման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել 

Ամստերդամում իսրայելցի և մահմեդական ծագմամբ երկրպագուների միջև ծեծկռտուքից մեկ շաբաթ անց, երեկ տեղի ունեցած Ֆրանսիա-Իսրայել ֆուտբոլային խաղի սկզբում, կարճ բախում է տեղի ունեցել փոքրաթիվ երկրպագուների միջև։

Չնայած մարզադաշտում անվտանգության ուժեղացված միջոցառումներին՝ կազմակերպիչները չեն կարողացել խոսափել երկրպագուների բախումից։

Խաղը սկսվելուց մոտ 10 րոպե անց դարպասի ետևի տրիբունայի վերին մասում ծեծկռտուք է սկսվել, որի մասնակիցներից մի քանիսի մեջքին իսրայելական դրոշներ են եղել: Պարզ չէ, թե ինչն է վիճաբանության պատճառը։

«Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0, առանց հետագա միջադեպերի:

Նշենք, որ, որպես համերաշխության նշան, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է հանդիպմանը և դիտել այն տրիբունայից։ Հատկանշական է, որ հանդիպմանը Մակրոնի հետ հետևել են նաև Ֆրանսիայի նախկին նախագահները Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print