ՊՆ-ն հաստատում է` վթար է տեղի ունեցել ՊՆ մեքենայի մասնակցությամբ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հաստատել է, որ Կոտայքում վթար է տեղի ունեցել ՊՆ մեքենայի մասնակցությամբ։

Դեպքը, ըստ shamshyan-ի տեղի է ունեցել ժամը 12:40-ի սահմաններում՝ Աշտարակ-Նոր Գեղի ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում՝ «ջերմոցների» մոտ. բախվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով «Ուազ»-ն ու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան՝ նշելով, որ երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

«Վիրավոր և հոսպիտալացված զինծառայողներ չկան Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարից», – «Փաստինֆո»-ին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print