ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները չհայտարարված այցեր են իրականացնում տարբեր հաստատություններ։ Վերջերս Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում թերություններ էին արձանագրել կապված շենքային պայմանների ու մասնագետների պակասի հետ։ Կառույցի տնօրենի խոսքով՝ արձանագրված թերությունները սանիտարահիգենիկ, կոմունալ հարամարություններին չեն վերաբերում, հաստատության խնդիրները համակարգային են։
