Անցած 3 օրվում արձանագրվել է 37 ՃՏՊ

Հայտնաբերվել է 18 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը:

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 15-18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 46, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 26, մարմնական վնասվածք պատճառելու` 17, զենք-զինամթերքի առգրավման` 15, խարդախության՝ 14, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու սառը զենք կրելու` 12-ական, ֆիզիկական ներգործության՝ 11, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և խուլիգանության՝ 5-ական, սառը զենքի հայտնաբերման՝ 4, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնավնասման, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու՝ 3-ական, թմրանյութի իրացման՝ 2, սպանության, խոշտանգման, կաշառակերության, վարժական հավաքից խուսափելու, ուրիշի գույքը ապօրինի օգտագործելու, սուտ մատնության, մարդու առևանգման, շորթման, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, կալանավայրում արգելված իրեր պահելու, փաստաթղթի կեղծիքի, իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արժեթղթեր պահելու և տեղափոխելու, ապացույցներ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու և արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարք գործելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է  անձնական ունեցվածքի գողության՝ 3, գույքի վնասման և սպանության փորձի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 18 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար․ 1 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print