Խմելու ջուրը մինչև 2024թ․ քաղաքացիների համար չի թանկանա

Անկախ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) վերջնական որոշումից, կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի ջրի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Տեղկությունը փոխանցել է ՏԿԵ նախարարությունը՝ անդրադառնալով վերջերս լրատվական էջերում տեղ գտած այն հայտարարություններին, թե ջուրը կթանկանա շուրջ 9 դրամով։

«Հունվարի 1-ից խմելու ջրի մոտ 9 դրամ թանկացման վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կկայացնի։ Անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից, Կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Այսինքն մինչեւ 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա»,-նշվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուրը» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ջրի գնի բարձրացման հայտ էր  ներկայացրել՝ ատճառաբանելով Հայաստանում առկա բարձր գնաճը։

Ոսումնասիրելով հայտը՝ ՀԾԿՀ-ն առաջարկել է 2023 թվականից մեկ խորանարդ մետր ջրի սակագինը սահմանել 208.42 դրամ՝ գործող 200-ի փոխարեն, ինչպես նաև անապահով բաժանորդների համար սակագինը անփոփոխ թողնել՝ 180 դրամ։

Հավելենք, որ ջուրն այս տարի արդեն մեկ անգամ թանկացել էր 20 դրամով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print