Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25 տոկոսով. նախարար

Հիմնականում ԱՄՆ ենք արտահանել ոսկերչական իրեր, թռչող սարքեր, ալկոհոլային խմիչքներ, ջրեր, ծխախոտ։

Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25%-ով՝ կազմելով 50,2 մլն դոլար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Հիմնականում ԱՄՆ ենք արտահանել ոսկերչական իրեր, թռչող սարքեր, ալկոհոլային խմիչքներ, ջրեր, ծխախոտ։

Այնուամենայնիվ ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով, քանի որ ներմուծումն է կտրուկ կրճատվել, մասնավորապես ԱՄՆ-ից ավտոմեքենաների ներմուծումը կրճատվել 3,5 անգամ կամ 442 մլն դոլարով»,- ասված է գրառման մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print