ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2024թ.-ի սեպտեմբերի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 1,380:
2024թ.-ի սեպտեմբերին Երևանում իրականացվել է 981 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 71․1%-ը:
Կոտայքում իրականացվել է 77 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 5․6%-ը:
Լոռիում՝ 70 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 5․1%:
Շիրակում՝ 64 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 4․5%:
Տավուշում՝ 48 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 3․5%:
Սյունիքում՝42 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 3%-ը:
Արմավիրում իրականացվել է 30 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 2․2%-ը:
Արարատում իրականացվել է 27 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 2%-ը:
Գեղարքունիքում՝ 23 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 1․7%:
Արագածատնում իրականացվել է 10 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 0․7%-ը:
Վայոց Ձորում՝ 8 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 0․6%: