Ռոդրիգո Բետանկուրը տուգանվել և որակազրկվել է կորեացիների մասին կատակի համար։
Հունիսին սոցցանցերում տարածվել էր «Տոտենհեմի» ուրուգվայցի կիսապաշտպանի մասնակցությամբ տեսանյութ, որում հեռուստահաղորդավարը Բենտանկուրից խնդրում է իր թիմակցի մարզաշապիկ․
«Սոնի՞։ Դա կարող է լինել նաև Սոնի զարմիկի մարզաշապիկը: Նրանք բոլորը նույն տեսքն ունեն», – պատասխանել է Ռոդրիգոն, ինչն էլ պատժի հիմք է հանդիսացել: Հետագայում Բետանկուրը սոցիալական ցանցերում Սոնից ներողություն է խնդրել։
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) Բետանկուրի կատակը ռասայական հիմքով վիրավորանք է ճանաչել: «Տոտենհեմի» կիսապաշտպանը որակազրկվել է 7 խաղով և տուգանվել 100 հազար ֆունտի չափով: Նշվում է, որ ուրուգվայցու որակազրկումը չի տարածվում Եվրոպա լիգայի հանդիպումների վրա:
radar.am