Նոյեմբերի 6-ին Երևանի 146 մանկապարտեզներում եղել է 3850 կգ հավի միս: «Սիսիանի հաց» ընկերությունը՝ մայրաքաղաքի մանկապարտեզներին մատակարարել է հավի կրծքամիս՝ լիստերիա մոնոցի -տոգենես տեսակի բակտերիաներով: Սննդամթերքը Երևանի բոլոր մանկապարտեզներին մատակարարում է «Դեագա» ընկերությունը: Փորձաքննությամբ պարզվել է, որ կա անհամապատասխանություն, մասնավորապես՝ մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ:
