Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթը: Որոշմանը կողմ քվեարկեց 34, ձեռնպահ՝ 23 հոգի։
Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացրել էին ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունները։
Սակագների նոր փաթեթն ու արտոնություններն ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից։