Արաքսի ձախ ափին գտնվող Ագարակը շուտով հայտնի կդառնա որպես կանաչ տանիքներով քաղաք: 50 տարվա շենքերի անմխիթար ծածկերը հիմնանորոգվում են, պատվում կանաչ թիթեղներով: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն է հանձն առել բոլոր ծախսերը: Ինը տանիքի հիմնանորոգման համար նախատեսված է 80 մլն դրամ:
