Հայաստանում կանաչ տնտեսության առումով հատուկ նշանակություն ունեն փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք ապահովում են ՀՆԱ-ի մոտ 60 տոկոսը և զբաղվածության շուրջ 68 տոկոսը: Այս մասին տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարությունից:
«Հաշվի առնելով, որ փոքր և միջին ձեռնարկություններն ավելի ճկուն և հարմարվողական են, դրանք կարող են փորձարկել կանաչ բիզնես մոդելների նորարարական լուծումներ՝ այսպիսով նպաստելով կանաչ տնտեսության զարգացմանը»,-նշվում է հաղորդագրությունում: