Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը այցով գտնվում է Թեհրանում ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերով համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով:
Հաղորդվում է, որ Իրանն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության մասին արձանագրություն են ստորագրել։
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը և զարգացման հեռանկարները։