Իրանն Իսրայելին կպատասխանի ճիշտ ժամանակին. Արաղչի

Մենք հայտարարել ենք, որ Իսրայելի ռեժիմի վերջին օպերացիան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ նոր ագրեսիա է։

Իրանը չի հրաժարվել Իսրայելին պատասխան տալու իր իրավունքից. այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների և աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք հայտարարել ենք, որ Իսրայելի ռեժիմի վերջին օպերացիան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ նոր ագրեսիա է։

«Ճշմարիտ խոստում 2» գործողությունը, ինչպես «Ճշմարիտ խոստում 1»-ը, պաշտպանական գործողություն էր: Սիոնիստական ռեժիմի նոր ագրեսիան արժանի է պատասխանի, և մենք չենք հրաժարվել արձագանքելու մեր իրավունքից։ Մենք կարձագանքենք ճիշտ ժամանակին և այն ձևով, որը նպատակահարմար ենք համարում», – ասել է Արաղչին:

Նա ընդգծել է, որ վերջին «12 ամիսների ընթացքում Իրանը գործել է առանձնակի խելամիտ ռազմավարությամբ»։ 

«Մեր որոշումները զգացմունքային կամ հապճեպ չէին։ Նույնը տեղի կունենա «Ճշմարիտ խոստում 3» գործողության դեպքում», – եզրափակել է նախարարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print