Երևանում ամեն օր, միջին հաշվարկներով հազար տոննայի չափ թափոն է գոյանում, որից վերամշակում են միայն ոչ ավելի քան 5-6%-ը: Մինչև «աղտոտողը վճարում է» սկզբունքին կամ գաղափարախոսությանը մեր երկրում հասնի յուրաքանչյուր քաղաքացի, Շրջակա միջավայրի նախարարությունն առաջիկայում հանրային քննարկման սեղանին նոր նախագիծ կդնի։ Հայաստանում արտադրողն ու ներմուծողը նախ պատասխանատվություն կստանձնեն, օրինակ ՝ ապակու, թղթի, պլաստիկի և այլ տեսակի թափոնների համար։