«Կպչուն ժապավենով բանանը» վաճառվել է 6,2 մլն դոլարով

Այն աստղաբաշխական գնով ձեռք է բերել կրիպտոմիլիոնատեր Ջասթին Սանը, որը պատրաստվում է ուտել թանկարժեք բանանը։

Աշխարհի խոշորագույն աճուրդի տներից մեկը՝ Sotheby’s-ը, 6,2 մլն դոլարով վաճառել է իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի The Comedian վիճահարույց ինստալյացիան, որն իրենից ներկայացնում է կպչուն ժապավենով պատին ամրացված սովորական բանան, գրում է Bloomberg-ը:

Այն աստղաբաշխական գնով ձեռք է բերել կրիպտոմիլիոնատեր Ջասթին Սանը, որը պատրաստվում է ուտել թանկարժեք բանանը:

Ի սկզբանե կանխատեսվել էր, որ ինստալյացիան կվաճառվի 1-1,5 մլն դոլար, սակայն ի վերջո այն վաճառվել է 6,240,000 մլն-ով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print