Ըստ պարբերականի՝ հաուբիցների առաջին խմբաքանակը լայնածավալ փորձարկում է անցել Հայաստանի բարձր լեռնային տեղանքում և հարթավայրերում։
Հայաստանը բանակցություններ է վարում Հնդկաստանի Bharat Forge ընկերության ATAGS հրետանային համակարգերի նոր պատվերի համար, գրում է Indian Defence Research Wing (IDRW)-ը։ Հաղորդվում է, որ Հայաստանը քննարկումների մեջ է Kalyani Strategic Systems Limited-ի (KSSL)՝ Bharat Forge-ի պաշտպանական ստորաբաժանման հետ, 78 առաջադեմ քարշակային հրետանային համակարգերի (ATAGS) գնման համար: Նշվում է, որ այս ամենը հետևում է Հայաստան 6 միավոր ATAGS-ի մատակարարմանը, որոնք բացառիկ արդյունավետություն են դրսևորել երկրի բազմազան լանդշաֆտներում: Ըստ պարբերականի՝ հաուբիցների առաջին խմբաքանակը լայնածավալ փորձարկում է անցել Հայաստանի բարձր լեռնային տեղանքում և հարթավայրերում։ Փորձարկումները հաստատել են մեծ հեռավորության վրա հարվածների ճշգրտությունը և բարձր հուսալիությունը, ինչը Հայաստանի իշխանություններին ստիպել է մտածել ավելի մեծ խմբաքանակի գնման մասին: